ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

Հեղինակներ

  • Բագրատ Բագրատյան ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-190

Բանալի բառեր-:

ազգ, պետություն, անվտանգություն, շահ, նպատակ, առաջնահերթություն, հայեցակարգ, ռազմավարություն, քաղաքականություն, դոկտրին

Ամփոփում

Ժամանակակից աշխարհում Հայաստանի ազգային շահերը ՀՀ քաղաքացիների, հայրենաբնակ հայության և հայկական համայնքների շահերի հավասարակշռված հանրագումարն է, որի ձևավորման միջոցով մրցակցային նոր միջավայրում լուծվում են գիտակցված պահանջմունքների վերածված ազգային նպատակների հետապնդման և արժեքների պաշտպանության խնդիրները:

Ազգային շահի իրացման ժամանակ արդյունավետ քաղաքականության հիմնական գրավականն է սեփական ներուժի-հավակնությունների-օբյեկտիվ իրողությունների միջև հավասարակշռության պահպանումը, որը կարող է և լիովին չբավարարել կոնկրետ շահը` սպասարկելով միայն շահի կենսական և իրատեսական մասնաբաժինը: Իսկ ազգային շահի կենսական տեսակների երաշխավորված բավարարման առանցքը պետության հզորության հավաքական ներուժի իրատեսական գնահատականն է և նրա առջև «իրական նպատակների» առաջադրումը:

Ռազմավարական մակարդակում ազգային շահերի գնահատման գործընթացում հատուկ ուշադրության են արժանի նաև շահերի հստակ ու ճշգրիտ որոշման արդյունքում ակնկալվող անվտանգային քաղաքականության նպատակները: Տեսամեթոդական առումով ազգային անվտանգության ռազմավարության մշակման ընթացքում որպես վերջնանպատակներ (desired ends) կարևորվում են երկու խմբեր` ընդհանուր (ռազմավարական, քաղաքական) նպատակներ և հատուկ (կոնկրետացված) նպա­տակներ: Այս համատեքստում հատկապես կարևորվում են առաջին խումբ նպատակները, քանզի դրանք այն ակնկալվող արդյունքներն են, որոնք սահմանում է պետության քաղաքական վերնախավը և որոնց ձեռքբերմանն է միտված տվյալ ռազմավարությունը: Հետևապես, ռազմավարական նպա­տակ­ները պետք է լինեն տրամաբանորեն հստակ կերպով շաղկապված և իրատեսական, քանի որ ազգային անվտանգության ռազմավարությունն այն հիմնական մակարդակն է, որում համադասում է առկա իրա­վի­ճակը և ազգային անվտանգության քաղաքականության համակարգը:

Հեղինակի կենսագրությունը

Բագրատ Բագրատյան, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

հայցորդ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13