ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱՆ ՀՈԳԵՖԻԶԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2026.2-64Բանալի բառեր-:
էրգոթերապիա, զգայական ինտեգրացիա, մանր և խոշոր մոտորիկա, հարմարվողականություն, ճանաչողական հմտություններԱմփոփում
Հոդվածում ներկայացվում է էրգոթերապիայի նշանակալի դերը երեխայի զարգացման, ինչպես նաև ֆիզիկական, ճանաչողական կամ հուզական դժվարությունների բախվող երեխաների աջակցման գործընթացում։ Հատուկ ուշադրություն է դարձվում ինքնախնամքի հմտությունների ինքնուրույնության զարգացմանը և երեխաների կյանքի որակի բարելավմանը։ Ընդգծվում է վաղ միջամտության, շարունակական գնահատման և թերապևտիկ գործընթացում ընտանիքի ակտիվ ներգրավվածության կարևորությունը։ Հոդվածը ուշադրության կենտրոնում է պահում էրգոթերապիայի գաղափարախոսությունը՝ օգնել մարդկանց ապրել հնարավորինս ինքնաբավ։ Էրգոթերապիան ժամանակակից մոտեցում է, որը օգնում է երեխաներին ոչ միայն վերականգնել կամ կատարելագործել հմտությունները, այլև ձեռք բերել նոր հմտություններ առօրյա կյանքի համար։ Այս թերապիայի շնորհիվ երեխաներն ավելի հեշտությամբ են հարմարվում հասարակությանը, ավելի վստահ են զգում դպրոցում և ավելի անկախ են դառնում իրենց առօրյա գործունեության մեջ։ Հիվանդության, հաշմանդամության կամ հմտությունների պակասը կարող է հանգեցնել մարգինալացման, սոցիալական մեկուսացման և ինքնագնահատականի նվազման (Mandich, A. &, Rodger, S., 2006):
Էրգոթերապիայի շնորհիվ երեխաներն աստիճանաբար ձեռք են բերում.
- ինքնավստահություն,
- անկախություն առօրյա գործողություններում,
- ուշադրության կենտրոնացում և ուսումնական հմտություններ,
- արդյունավետ հաղորդակցման հմտություններ,
- նախապատրաստում մանկապարտեզին կամ դպրոցին՝ առանց ավելորդ դժվարությունների։
Քանի որ խաղը երեխաների հիմնական զբաղմունքն է, էրգոթերապևտները հաճախ օգտագործում են խաղը՝ որպես խաղային ակտիվությունն ու խաղալու կարողությունը զարգացնելու միջոց։ Հատկանշական է, որ խաղը ունի ինքնաբուխ բնույթ, հիմնված է ներքին դրդապատճառների վրա և ինքնավար է։ Ակտիվ ներգրավվածությունը և գործընթացի, այլ ոչ թե վերջնական արդյունքի վրա կենտրոնացումը խաղի հիմնական առանձնահատկություններն են։ Էրգոթերապևտների կարծիքով՝ խաղը համարվում է երեխայի հիմնական զբաղմունքը, քանի որ այն ուսուցման կարևորագույն միջոց է և զգալիորեն նպաստում է երեխայի օպտիմալ զարգացմանը (G. Rautenbach et al., 2024):
Թեև բազմաթիվ գործոններ ազդում են երեխայի զարգացման վրա, էրգոթերապիան կարևոր դեր է խաղում զարգացման տարբեր խանգարումներ ունեցող երեխաներին աջակցելու գործում։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 KATCHAR / ACADEMIA. SOCIAL SCIENCE PERIODICAL

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.


