ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՄԻՏՈՒՄՆԵՐ, ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2026.2-206Բանալի բառեր-:
բիզնեսի վարկավորում, տոկոսադրույքներ, ֆինանսական կայունություն, առևտրային բանկեր, վարկային պորտֆելԱմփոփում
Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգում տեղի են ունեցել բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ, որոնք պայմանավորված են եղել ոչ միայն ներքին տնտեսական գործընթացներով, այլև արտաքին մակրոտնտեսական պայմաններով։ Այս համատեքստում կորպորատիվ վարկերը դարձել են իրական հատվածի ֆինանսավորման հիմնական միջոցը, ինչպես նաև արտադրության ընդլայնման, ներդրումների և աշխատատեղերի ստեղծման կարևորագույն տարրը։
Հայաստանում բանկային ոլորտը շարունակում է միջնորդի դեր կատարել. տնտեսության վերականգնման, կառավարության աջակցության տարբեր ծրագրերի և միջազգային գործիքների միջոցով այն մասնակցում է հայկական ընկերությունների նախագծերին։
Չնայած վերը նշված բոլոր առավելություններին՝ ֆինանսավորում ստանալը շատ կազմակերպությունների համար կարող է խնդիր մնալ։ Փոխառության բարձր արժեքը, գրավի անհրաժեշտությունը, վարկային ռիսկը և միջոցների ներգրավման սահմանափակ հնարավորությունները կարող են խնդիրներ ստեղծել բիզնեսի, հատկապես՝ փոքր ընկերությունների համար։ Սա առավել արդիական է դառնում ստարտափների և նորարարական ընկերությունների պարագայում, որոնք կարող են չունենալ բանկերից վարկ ստանալու համար անհրաժեշտ գրավ և վարկային պատմություն։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.


