ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻՆ ՉՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2026.2-217Բանալի բառեր-:
իրավունք, իրավասություն, սկզբունք, պետություն, միջազգային հանրություն, ներքին գործեր, արտաքին կապեր, գործակցություն, պայմանագիր, համաձայնագիրԱմփոփում
Պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որն ապահովում է պետությունների ինքնիշխանության, իրավահավասարության և անկախության ճանաչումը միջազգային հարթակում։ Այն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտով, ինչպես նաև մի շարք այլ միջազգային փաստաթղթերով։
Ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունը վկայում է, որ չմիջամտելու սկզբունքը հաճախ օգտագործվում է ինչպես իրավաչափության, այնպես էլ քաղաքական նպատակներով միջամտության արդարացման համար։ Այսօր ավելի հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ պետությունները միջամտում են այլ երկրների ներքին գործերին տարբեր պատրվակներով։ Տեխնոլոգիական զարգացումները բացում են նոր հարթակներ պետական կառավարման համակարգերի առջև արտաքին ազդեցություն գործելու համար՝ առանց ավանդական ռազմական կամ ֆիզիկական ներխուժման։ Համացանցը, արհեստական բանականությունը, սոցիալական ցանցերը և կիբերգործիքները լայնորեն օգտագործվում են ներքին քաղաքական գործընթացների վրա ազդելու նպատակով։ Այս երևույթները բարդացնում են իրավաքաղաքական դաշտը՝ ստիպելով վերանայել, թե ինչ է նշանակում «միջամտություն» և ինչպես սահմանել դրա թույլատրելիության սահմանները։
Հոդվածի թեմայի ուսումնասիրությունը արդիական է ոչ միայն քաղաքական և իրավական տեսական, այլև գործնական առումներով, քանի որ այն հնարավորություն է տալիս վերարժևորել սկզբունքի էությունը՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական զարգացումները։ Միջազգային իրավունքի համակարգում չմիջամտելու սկզբունքի ճշգրիտ մեկնաբանությունն ու կիրառման մեխանիզմների ձևավորումը կարևոր նախադրյալ են պետությունների ինքնիշխանության, իրավահավասարության և միջազգային կայունության պահպանման համար։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.


