ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՈՂ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղինակներ

  • Կարեն Ղազարյան Երևանի պետական համալսարան

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-211

Բանալի բառեր-:

Վրաստան, Ռուսաստան, ազգային անվտանգության ռազմավարություն, Արևմուտք, արտաքին քաղաքականություն, Հարավային Կովկաս, երկկողմ հարաբերություններ, բազմակողմ դիվանագիտություն։

Ամփոփում

Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը և հատկապես տարածաշրջանային քաղաքականությունը
հասկանալու համար կարևոր նշանակություն ունեն կառավարության կողմից ընդունված ազգային անվտանգության
ռազմավարությունների ուսումնասիրությունը։Գիտական աշխատանքի ընթացքում մեր առջեւ դրվել ենք հետևյալ նպատակները.
Ուսումնասիրել Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարությունները,
Վերլուծել աշխարհաքաղաքական զարգացումներից հետո տեղի ունեցած փոփոխությունները, որոնք տեղ են գտել երկու
երկրների ռազմավարությունների մեջ,
Վերլուծել երկու երկրների ռազմավարական մոտեցումները ազգային անվտանգության եւ բազմակողմ քաղաքականության
համար։

Ուսումնասիրության ընթացքում օգտագործել ենք փաստաթղթերի եւ իրադարձային վերլուծության մեթոդը, ինչպես նաև
պատմահամեմատական մեթոդը։ Ելնելով մեր առջեւ դրված նպատակներից հանգել ենք հետևյալ եզրահանգումներին։
Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգը ոչ ամբողջովին է ներկայացնում այն իրավիճակը, որն առկա է
Վրաստանի քաղաքականության մեջ,
Վրաստանի ռազմավարություններում հիմնական փոփոխությունները կապված են Ռուսաստանի հետ, սակայն այն ոչ
ամբողջական է ներկայացնում առկա իրողությունները,
Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությունների մեջ առկա փոփոխությունները հիմնականում կապված
են աշխարհաքաղաքական զարգացումների հետ ՌԴ-ն ռազմավարական մոտեցումներում Հարավային Կովկասի հետ
հարաբերությունները դիտարկում է տարածաշրջանային մակարդակով,
ՌԴ ռազմավարական շատ մոտեցումներ կորցրել են իրենց արդիականությունունը` 2022 թվականի Ուկրաինայի հետ
կապված զարգացումներից հետո։

Հեղինակի կենսագրությունը

Կարեն Ղազարյան, Երևանի պետական համալսարան

միջազգային հարաբերությունների ֆակուլտետի

քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13

Ինչպես մեջբերել