ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ

Հեղինակներ

  • Լևոն Սարգսյան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան
  • Նաիրա Սարհատյան Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-10

Բանալի բառեր-:

երիտասարդ ամուսիններ, ընտանեկան կոնֆլիկտներ, սերնդային փոխանցում, ծնողական վարք, դերային սպասումներ, դաստիարակություն, վարքի նորմեր։

Ամփոփում

Հոդվածում ուսումնասիրվում է երիտասարդ ամուսինների կոնֆլիկտային փոխազդեցության և նրանց ծնողների ընտանեկան կյանքի նկատմամբ դիրքորոշումների փոխկապակցվածությունը՝ կենտրոնանալով սերնդային փոխանցման հոգեբանական մեխանիզմների վրա։

Հետազոտության նպատակն էր բացահայտել ինչպես են ծնողական վարքի մոդելներն ազդում երիտասարդ զույգերի ամուսնական հարաբերություններում կոնֆլիկտայնության վրա։ Որպես մեթոդական գործիքներ օգտագործվել են Ե. Շեֆերի և Ռ. Բելլի ծնողական դիրքորոշումների ուսումնասիրության (PARI) և կոնֆլիկտային իրավիճակներում ամուսինների փոխազդեցության բնույթի (ԿԻԱՓԲ) ուսումնասիրության մեթոդիկաները՝ 180 հետազոտվողների հետ, ներառյալ կոնֆլիկտային և ոչ կոնֆլիկտային զույգեր ու նրանց ծնողներ։ Արդյունքները ցույց տվեցին, որ կոնֆլիկտային զույգերը ժառանգում են ծնողների կոնֆլիկտային օրինաչափությունները՝ հատկապես երեխայի դաստիարակության, դերային սպասումների և վարքի նորմերի ոլորտներում։ Մինչդեռ ներդաշնակ զույգերն արտացոլում են ծնողական փոխհամաձայնեցված վարք։

Հիմնական եզրահանգման համաձայն ամուսնական տարաձայնությունները հաճախ արմատավորված են սերնդային փոխանցման կապերի մեջ և պահանջում են համակարգային մոտեցում։ Հետազոտությունն ընդգծում է ընտանեկան խորհրդատվության դերը՝ օգնելու զույգերին ճանաչել ժառանգված վարքի մոդելները, վերաիմաստավորել դերերը և ձևավորել հուզական կայուն հարաբերություններ։ Առաջարկվում է հետագա ուսումնասիրություններում ուշադրություն դարձնել մշակութային և սոցիալական փոփոխությունների ազդեցությանը ընտանեկան փոխհարաբերությունների դինամիկայի վրա։

Հեղինակների կենսագրությունները

Լևոն Սարգսյան, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

կառավարման ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու

Նաիրա Սարհատյան, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ

Մ. Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի հայցորդ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13

Ինչպես մեջբերել

Սարգսյան L., & Սարհատյան N. (2025). ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿԱՊԸ. ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ, (2), 10–19. https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-10