ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔՈՓԻՆԳ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-20Բանալի բառեր-:
քոփինգ ռազմավարություններ, պատերազմ, արժեքային կողմնորոշումներ, սթրեսակայունություն, ՀՏՍԽ, ՀՏԱԱմփոփում
Հոդվածում վերլուծվում է Հայաստանի և Արցախի տարբեր ժամանակաշրջանների (1990-ականներ, 2016, 2020, 2021–2023 թթ.) մարտական գործողություններին մասնակցած 200 կոմբատանտների քոփինգ ռազմավարությունները։ Օգտագործելով բազմաչափ վիճակագրական վերլուծություն (MANCOVA) և վավերացված հոգեչափական գործիքներ՝ աշխատանքը բացահայտում է զգալի տարբերություններ հարմարվողական մեխանիզմներում՝ կապված պատերազմի բնույթի և սոցիալ-քաղաքական համատեքստի հետ։
Հիմնական բացահայտումներից է, որ Արցախյան առաջին և Ապրիլյան կարճատև պատերազմների վետերանների մոտ բարձր սթրեսակայունության շնորհիվ գերակշռում են ակտիվ ռազմավարություններ (ինքնատիրապետում, պլանավորում), մինչդեռ կրկնակի տրավմայի ենթարկված մասնակիցները դրսևորում են հարմարվողականության նվազեցված արդյունավետություն։ Վերջին տարիների մարտերին մասնակցած անհատները հակված են դրական վերագնահատման՝ պայմանավորված սոցիալական համախմբվածությամբ և հետտրավմատիկ աճով։
Արժեքային մակարդակում ակնառու է ունիվերսալիզմի և անվտանգության բարձր պահանջմունքը վերջին տարիների մարտական գործողություններին մասնակցածների խմբերում՝ կապված անորոշության և կորուստների վերաիմաստավորման հետ։ Փախուստ-խուսափման ռազմավարությունը զգալիորեն նվազեցնում է սթրեսակայունությունը, հատկապես բազմակի տրավմայի դեպքում։
Ուսումնասիրությունն ընդգծում է կրկնակի տրավմայի կուտակային բացասական ազդեցությունը և անհրաժեշտությունը տարբերակված ռեաբիլիտացիոն ծրագրերի մշակման՝ հաշվի առնելով պատերազմի ժամանակաշրջանը, անհատի ռեսուրսներն ու մշակութային համատեքստում սոցիալական աջակցության դերը։

Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.