ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀՈՒԹԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ DUPONT ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՄԲ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՈՎ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-163Բանալի բառեր-:
Դյուպոնի վերլուծություն, ակտիվների շահութաբերություն (ROA), կապիտալի շահութաբերություն (ROE), գնահատում և վերլուծություն, միտման գծեր, կանխատեսումԱմփոփում
Վերջին տարիներին բանկային համակարգն ամբողջ աշխարհում և, հատկապես, Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվում։ 11 տարվա ընթացքում (2014-2024թթ.) ՀՀ բանկային համակարգը բախվել է տարբեր խնդիրների. ավելացել է սեփական կապիտալի նորմատիվային մակարդակը, բանկերից որոշները ստիպված են եղել միավորվել, Covid-19 համավարակը հանգեցրել է պետական քաղաքականության փոփոխությունների, 2020 թ. տեղի է ունեցել տարածքային հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը հանգեցրել է նրան, որ որոշ բանկեր փոխել են իրենց տարածքային տեղակայումը։ Բացի այդ, տեղի են ունեցել բանկային կարգավորման բազմաթիվ փոփոխություններ, որոնք ամրապնդել են բանկերի հուսալիությունը և բանկային կարգավորումը:
Ուսումնասիրության նպատակն պարզել.
- որո՞նք են ՀՀ բանկային համակարգի շահութաբերության վրա ազդող հիմնական գործոնները,
- ո՞ր գործոններն են ամենամեծ ազդեցությունն ունենում վերջինիս վրա,
- արդյո՞ք բանկային համակարգի շահութաբերությունն ունի աճի ներուժ առաջիկա երկու տարիների ընթացքում:
Նպատակին հասնելու համար իրականացվել է Դյուպոնի հինգ գործոնային վերլուծություն՝ պարզելու, թե որ ցուցանիշներն են առավելապես ազդում ՀՀ բանկային համակարգի շահութաբերության վրա, որքանով և ինչպես: Այնուհետև, երեք հիմնական ցուցանիշների (ROE, ROS և IB) համար կառուցվել են միտման գծեր բանկային համակարգի շահութաբերությունը կանխատեսելու նպատակով առաջիկա երկու տարիների համար:
Վերլուծությունն իրականացվել է Excel-ի միջավայրում կանխատեսման գործիքների միջոցով՝ ամբողջ բանկային համակարգի 2014-2024 թվականների տվյալների վերլուծության հիման վրա: Վերլուծված արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ ՀՀ բանկային համակարգն արագ զարգանում է, և շահութաբերության փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն ներքին բանկային գործոններով, այլև ՀՀ օրենսդրության փոփոխություններով:

Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 КАЧАР / АКАДЕМИЯ. ПЕРИОДИЧЕСКОЕ ИЗДАНИЕ ПО СОЦИАЛЬНЫМ НАУКАМ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.