ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-201Բանալի բառեր-:
փոքր պետություն, գերտերություն, տարածք, բնակչություն, ինքնիշխանություն, տնտեսություն, միջազգային կազմակերպություն, տարածաշրջան, անվտանգություն, բազմակողմ ձևաչափ, արտաքին կապեր, գործակցությունԱմփոփում
Ժամանակակից միջազգային հարաբերություններում պետությունները որդեգրում են անվտանգային և մյուս մարտահրավերներին դիմակայելու ռազմավարություններ: Նրանց ընտրած ռազմավարությունները՝ պասիվ, պաշտպանողական կամ ակտիվ, կախված են ոչ միայն ռեսուրսներից, այլև քաղաքական վերնախավի կարողությունից՝ ճիշտ գնահատելու միջազգային միջավայրն ու գտնելու հավասարակշռության կետը՝ անվտանգության, ինքնիշխանության և զարգացման միջև։
Միջազգային հարաբերությունների ոլորտում ուժերի անհամաչափ բաշխվածության պայմաններում փոքր պետությունները հաճախ ստիպված են լինում խուսափել ուժային առճակատումներից և փոխարենը կիրառել դիվանագիտական բազմակողմ համագործակցության գործիքներ։ Փոքր պետությունների միջազգային ներգրավվածությունն այսօր փաստացի գերակշռող է հատկապես ՄԱԿ-ի և այլ գլոբալ ու տարածաշրջանային բազմակողմ հարթակների շրջանակներում, որտեղ անդամ երկրների մեծ մասը դասվում է փոքր պետությունների շարքին։ Այս պետությունները կարողանում են համատեղել ջանքերը և հանդես գալ որպես կոլեկտիվ ձայն՝ հաճախ առաջ մղելով այնպիսի գլոբալ օրակարգեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կայուն զարգացման նպատակը, մարդու իրավունքների պաշտպանությունը և խաղաղության ամրապնդումը։
Փոքր պետությունները, չնայած իրենց սահմանափակումներին, կարող են դառնալ ազդեցիկ և նախաձեռնող դերակատարներ՝ պայմանով, որ ունակ են խելամիտ ձևով կառավարել իրենց ներքին ռեսուրսները և ստեղծել կայուն ու ճկուն արտաքին քաղաքականություն։ Նրանց ուժը չի սահմանափակվում նյութական գործոններով, այլ հիմնվում է ռազմավարական կողմնորոշման, գաղափարական համախմբվածության, միջազգային գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի և ինստիտուցիոնալ համագործակցության վրա։
Հատկապես բազմակողմ ձևաչափում միջազգային հարաբերություններում փոքր պետության ուժը չափվում է ոչ միայն նրա մեծությամբ, այլև՝ նրա կարողությամբ գործել խելացի, համառ, ճկուն և նպատակաուղղված։ Այս պետությունները կարող են հանդես գալ ոչ միայն որպես անվտանգության սպառողներ, այլ նաև՝ որպես խաղաղարարներ, միջազգային նորմերի տարածողներ և գլոբալ մարտահրավերների լուծման համատեղ գործողությունների կրողներ։ Փոքր պետությունները մեծապես ապավինում են բազմակողմ դիվանագիտությանը, իրավական մեխանիզմներին և նիշային (niche) դիվանագիտությանը, որոնք թույլ են տալիս նրանց բարձրացնել իրենց քաղաքական կշիռը միջազգային կազմակերպություններում՝ առանց ուժային ռեսուրսների։

Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.