ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՆԵՐԻՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈԳԻՍՏԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-131Բանալի բառեր-:
լոգիստիկ համակարգ, միջազգային տրանսպորտային միջանցք, «Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցք, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություն, տարածաշրջանային ինտեգրումԱմփոփում
Միջազգային տրանսպորտային միջանցքներին և գլոբալ մատակարարման շղթաներին ինտեգրումը հանդիսանում է տնտեսական ակտիվության ընդլայնման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման հիմնական նախապայմաններից մեկը։ Այս համատեքստում լոգիստիկ համակարգերի զարգացումն առանցքային նշանակություն ունի՝ նպաստելով բեռնափոխադրումների արդյունավետությանը, առևտրի ծավալների ավելացմանը և տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ Հայաստանի Հանրապետության համար, որն ունի ռազմավարական դիրք Հարավային Կովկասում, լոգիստիկ համակարգի կատարելագործումը կարևոր գործոն է միջազգային փոխադրումների և տարանցիկ շարժի կազմակերպման տեսանկյունից։ Սակայն ներկայումս Հայաստանի լոգիստիկ կարողությունները զգալիորեն սահմանափակված են աշխարհագրական մեկուսացվածության, Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների, ինչպես նաև ենթակառուցվածքների և մաքսային գործընթացների թերությունների պատճառով։ Այս խնդիրները դրսևորվում են նաև «Լոգիստիկ կատարողականի ինդեքսում» (Logistics Performance Index – LPI) պետության ցածր դիրքերում, մասնավորապես՝ մաքսային գործընթացների արդյունավետության, ենթակառուցվածքային որակի և մատակարարման շղթաների ժամանակայնության բաղադրիչներով։
ՀՀ տրանսպորտային համակարգը հանդիսանում է երկրի տնտեսության զարգացման և տարածաշրջանային ինտեգրման ռազմավարական հենասյուներից մեկը։ Որպես ազգային տնտեսության առանցքային ենթակառուցվածք՝ այն զգալի դեր է կատարում երկրի լոգիստիկ կարողությունների ձևավորման և տարանցիկ հնարավորությունների զարգացման գործում։ Հայաստանի լոգիստիկ համակարգը գերազանցապես հիմնված է ավտոմոբիլային փոխադրումների վրա, ինչը սահմանափակում է բազմատեսակ փոխադրումների զարգացման հնարավորությունները և խոչընդոտում երկրի արդյունավետ ինտեգրումը տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներին:
«Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի և «Խաղաղության խաչմերուկ» ռազմավարական նախաձեռնության զարգացումը կարող են վերածել Հայաստանը տարանցիկ հանգույցի՝ կապելով Պարսից ծոցի և Սև ծովի նավահանգիստները։ Հայաստանի լոգիստիկ համակարգի արդիականացմանը զուգահեռ կարևոր է մաքսային ընթացակարգերի պարզեցումը, թվայնացման ներդրումը և արդյունավետ կառավարման համակարգերի ձևավորումը, ինչը կնպաստի բեռնափոխադրումների ծախսերի և ժամկետների նվազեցմանը։ Տարածաշրջանային մրցակցային միջավայրում, որտեղ հարևան պետություններն ունեն ավելի զարգացած ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է համակողմանի ռազմավարական մոտեցում, որպեսզի Հայաստանը կարողանա գրավել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի դեր և ընդլայնել իր տնտեսական կապերը միջազգային փոխադրումների ցանցերում՝ մրցունակության բարձրացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և տնտեսական կայունության ամրապնդման համար։

Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.