ԱՆՁԻ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԱՅԼՈՑ ԸՆԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հեղինակներ

  • Տաթևիկ Վաթյան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-60

Բանալի բառեր-:

այլոց ընկալում, արժեքային կողմնորոշում, ինքնիշխանություն, կայունություն, արժեքների հիերարխիա

Ամփոփում

Ժամանակակից հասարակությունների արագ զարգացումը, միջմշակութային հարաբերությունների բազմաշերտ բնույթը, ինչպես նաև միգրացիոն և էմիգրացիոն գործընթացները ցույց են տալիս այլոց ընկալմանն առնչվող հարցերի ուսումնասիրության և հոգեբանական գիտության մեջ նոր մոտեցումներ ներկայացնելու անհրաժեշտությունը։ Ժամանակի ընթացքում այլոց պատկերացումները որոշակի փոփոխություններ են կրել, այդ պատճառով արդի հասարակության մեջ այլոց ընկալման բազմակողմանի վերլուծությունն առանձնակի կարևորություն ունի։ Հոդվածում ուսումնասիրվել են ժամանակակից հայաստանյան միջավայրում ձևավորվող անձի արժեքային կողմնորոշումները, որոնք արտահայտվում են այլոց ընկալման համատեքստում։ Վերլուծության են ենթարկվել արժեքային կողմնորոշումների տեսական մոդելները, ինչպես նաև ժամանակակից կողմնորոշումների դրսևորումները համեմատվել են անձի հոգեբանական սուվերենության գաղափարների հետ։ Որակական և քանակական վերլուծության արդյունքում հնարավոր է դարձել բացահայտել «ես–այլք» դիխոտոմիկ ընկալումների համալիրը, որը ուսումնասիրվել է ժամանակակից հայ երիտասարդության շրջանում։

Հեղինակի կենսագրությունը

Տաթևիկ Վաթյան, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

հոգեբանության ամբիոնի հայցորդ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13