ՎԻԿՏԻՄՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԱՅԻՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-71Բանալի բառեր-:
վիկտիմություն, իմաստային կողմնորոշում, զոհի ընկալում, սեռային տարբերություն, ինքնարտահայտում, պաշտպանական մեխանիզմներԱմփոփում
Հոդվածում համակողմանիորեն վերլուծվում է վիկտիմության տեսության էվոլյուցիան և նրա իմաստային տրանսֆորմացիան՝ սկսած փիլիսոփայական ու քրեագիտական հիմքերից մինչև հոգեբանական և սոցիալ-մշակութային բազմաշերտ ոլորտներ: Արտացոլվում է զոհի ընկալման անցումն՝ օբյեկտիվ արտաքին ազդեցություններից դեպի առավել բարդ, բազմաչափ հոգեբանական երևույթ, որը ձևավորվում է անհատի անգիտակցական գործընթացների և սոցիալական նորմերի փոխազդեցությամբ։
Հայ հասարակության շրջանում իրականացված հետազոտությունը միտված է վիկտիմության ընկալման հոգեբանական բաղադրիչների բացահայտմանը։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում են զոհի ընկալման վրա ազդող կարծրատիպային արմատացումներն ու պաշտպանական մեխանիզմները, որոնք ընդգծում են ինչպես սոցիալական, այնպես էլ անհատական գործոնների նշանակությունը։
Հոդվածում առանձնահատուկ շեշտադրվում է զոհի հոգեբանական վիճակի, ինքնընկալման և արտաքին միջավայրի արձագանքների փոխազդեցության կարևորությունն, ինչը հնարավորություն է տալիս խորացնել զոհի համատեքստային ընկալման գիտակցումը։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ զոհի խոցելիության ընկալումը ձևավորվում է սոցիալ-մշակութային նորմերի և անհատի ներքին հոգեբանական դինամիկայի փոխազդեցության արդյունքում։ Բացի այդ, տվյալները վկայում են սեռային տարբերակված արձագանքների մասին՝ զոհ լինելու երևույթի նկատմամբ։ Կանայք հակված են ավելի կարեկցանքով և ըմբռնմամբ մոտենալ զոհին, մինչդեռ տղամարդկանց մոտ հաճախ դիտարկվում է խոցելիությունը ժխտող և քննադատական վերաբերմունք, որը կապված է պաշտպանական մեխանիզմների տարբեր դրսևորումների հետ։ Այս տարբերությունները կարևոր հիմք են սեռային զգայուն աջակցման ռազմավարությունների մշակման համար՝ համադրված հոգեբանական և սոցիալական մոտեցումներով։
Վերջապես, հոդվածում առանձնացվում է տարիքային տարբեր խմբերի մասնակցությամբ հետագա հետազոտությունների կարևորությունն, ինչը հնարավորություն կտա վիկտիմության ընկալման ավելի ամբողջական և բազմաշերտ պատկերացում կազմել: Այս մոտեցումն օգտակար կլինի օպտիմալացնել աջակցության մեխանիզմները՝ հաշվի առնելով թե՛ հասարակական, թե՛ հոգեբանական առանձնահատկություններն ու կարիքները:
Այս ուսումնասիրությունը կարևոր ներդրում է վիկտիմության ժամանակակից գիտական ուսումնասիրման ոլորտում, քանի որ այն կարող է նպաստել զոհի ընկալման և աջակցման նոր ռազմավարությունների մշակմանը: Նման մոտեցումները ձգտում են բարձրացնել հոգեբանական առողջության մակարդակը՝ հիմնվելով այն սկզբունքի վրա, որ հոգեպես առողջ անհատը հանդիսանում է առողջ հասարակության ու կայուն հասարակական հարաբերությունների անկյունաքարը:
Հետազոտության շրջանակներում մշակված տեսական և կիրառական ռազմավարությունները կարևոր դեր են խաղում զոհի հուզական վիճակի վերահսկողության ու կայունության պահպանման, ինքնաարտահայտման և սոցիալական ինտեգրման գործընթացներում, ինչն, իր հերթին, կարող է նպաստել սոցիալական աջակցության համակարգերի արդյունավետության բարձրացմանն ու հոգեկան բարեկեցության ամրապնդմանը։

Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.