ԲԻԶՆԵՍ ԽՈՍՈՒՅԹԻ ԻՄԱՍՏԱԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հեղինակներ

  • Լիլիթ Հակոբյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Վիկտորյա Մուրադյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
  • Շուշանիկ Ղազարյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-118

Բանալի բառեր-:

խոսույթ, հաղորդակցություն, բիզնես խոսույթ, բանավոր ելույթ, վերբալ խոսք, արտալեզվական գործոն

Ամփոփում

Արդի լեզվաբանական գրականությունը ներկայացնում է «խոսույթ»-ի (discours) տարբեր սահմանումներ։ Նշանակալի է խոսույթի բացատրության կոգնիտիվ-հաղորդակցական մոտեցումը, համաձայն որի` այն համապարփակ երևույթ է, գործընթացի և արդյունքի ամբողջություն, որը ներառում է ինչպես լեզվական, այնպես էլ արտալեզվական հայեցակետեր (Fairclough, 1989)։  

Խոսույթ, գործարար խոսույթ, բիզնես խոսույթ, այս հասկացությունների վրա է հենվում այս ուսումնասիրությունը: Այս հասկացությունները լեզվաբանական որոշակի շրջանակներում նույնացվում են, բայց կա նաև դրանք հստակորեն առանձնացնելու տեսակետ: Այս հասկացությունները հնարավոր է բնութագրել և ուսումնասիրել առավել համակողմանիորեն:  Սույն հոդվածը ևս նման փորձ է:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ բիզնես խոսույթը որոշակիորեն տարբերվում է գործարար խոսույթից: Սա պայմանավորված է ժամանակակից բիզնես աշխարհի զարգացումներով, որտեղ կարևոր դեր է կատարում հաղորդակցումը՝ լեզվական և արտալեզվական մի շարք գործոններով:

Ուսումնասիրության շրջանակում անդրադարձ է կատարված բիզնես խոսույթի հիմնական տեսակներին, ենթատեսակներին, դրանց առանձնահատկություններին, լեզվական և արտալեզվական հիմնական միջոցներին, որոնք նպաստում են բիզնես հարթակում տպավորիչ, ազդեցիկ ու նպատակային խոսք ձևավորելուն:

Բիզնես խոսույթի ենթատեսակները ներկայացնելիս, տարբեր օրինաչափություններ քննարկելիս օրինակները վերցվել են գործարար աշխարհի հնչեղ անունների՝ Մարկ Ցուկերբերգի, Ջեֆ Բեզոսի և Բիլ Գեյթսի տարբեր ելույթներից, որոնք առատ և հետաքրքիր նյութ են տալիս տվյալ ուսումնասիրության համար։

 

Հեղինակների կենսագրությունները

Լիլիթ Հակոբյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Վիկտորյա Մուրադյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Շուշանիկ Ղազարյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

լեզուների ամբիոնի դասախոս

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13