ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՈԶԻՏԻՎ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-48Բանալի բառեր-:
հոգեբանական ռեսուրսներ, առաջնային և երկրորդային ունակություններ, անձնային աճ, ինքնաճանաչում, արժեհամակարգԱմփոփում
Հոդվածում ուսումնասիրվել են հոգեբանական ռեսուրսների ակտիվացման և զարգացման հնարավորությունները՝ պոզիտիվ հոգեթերապիայի տեսական մոտեցման համատեքստում։ Վերլուծության առանցքում են անհատի առաջնային (բնածին) և երկրորդային (ձեռքբերովի) ունակությունները, որոնք դիտարկվում են որպես ինքնաիրացման, հարմարվողականության և հոգեկան կայունության ապահովման հիմնական մեխանիզմներ։ Հոդվածում ներկայացված տեսական վերլուծությունը հիմնված է տարբեր հոգեբանական ուղղությունների գաղափարների համադրման վրա՝ ուշադրություն դարձնելով անձի ներուժի դրսևորման, ներքին ռեսուրսների ակտիվացման և դրանց փոխկապակցվածության հարցերին։ Պոզիտիվ հոգեթերապիան որպես մեթոդ առաջարկում է ռեսուրսների բացահայտման և վերաիմաստավորման գործիքներ։ Այսօր, երբ արտաքին աշխարհի անորոշությունը, սոցիալ-մշակութային փոփոխությունները և տարաբնույթ սթրեսորները խորապես անդրադառնում են անհատի հոգեկանի վրա, հոգեբանական ռեսուրսների հիմնախնդիրը դառնում է հրատապ և նպատակային քննարկման առարկա։ Այս առումով, ռեսուրսների գիտակցված զարգացումն ու գործարկումը կարող են էապես նպաստել ոչ միայն հոգեկան կայունության պահպանմանը, այլև արդյունավետ սոցիալական ադապտացիային, մասնագիտական կայունությանը և կյանքի որակի բարելավմանը։

Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.