ԱԴԴԻԿՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հեղինակներ

  • Քրիստինե Պետրոսյան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-87

Բանալի բառեր-:

ադդիկտիվ սոցիալականացում, Ես-կոնցեպցիա, ներանձնային կոնֆլիկտ, զարգացում, ինքնառեալիզացիա

Ամփոփում

Անձի զարգացման և սոցիալականացման սոցիալ-հոգեբանական գործընթացները լայնորեն հետազոտվել են հոգեբանական տարբեր ուսումնասիրություններում: Սոցիալականացման հիմնախնդիրը հոգեբանների ուշադրության կենտրոնում է ինչպես անձի տարիքային և հոգեֆիզիոլագիական զարգացման, այնպես էլ՝ հասարակությունում անձի հաղորդակցական հմտությունների և սոցիալական նորմերի ու արժեքների յուրացման տեսանկյուններից: Այդուհանդերձ, հոգեբանական գիտակարգում մեծանում է մասնագետների հետաքրքրությունը անձի սոցիալականացման գործընթացում տեղի ունեցող իմացական, վարքային և հուզական բաղադրիչների բացասական վերափոխումների և դեստրուկտիվ դրսևորումների հանդեպ: Հոգեբանական գիտակարգում հիմնախնդրի վերաբերյալ աճող հետաքրքրությունը թերևս պայմանավորված է թե անձնային, և թե հասարակական մակարդակներում տեղի ունեցող սոցիալ-հոգեբանական տարաբնույթ գործընթացների ուսումնասիրման անհրաժեշտությամբ: Ժամանակակից հասարակությունների արագընթաց զարգացման պայմաններում ի հայտ են գալիս անձի հոգեկան առողջությանը վտանգ ներկայացնող բազմաթիվ դեստրուկտիվ երևույթներ և անձի գիտակցության  և ընկալումների աղճատումներ: Պատահական չէ, որ ժամանակակից հոգեբանական գիտությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում անձի ադդիկտիվ վարքային մոդելների ձևավորման և զարգացման հիմնախնդիրների ուսումնասիրություններին: Այժմ կարելի է խոսել արդեն սոցիալականացման ադդիկտիվ ձևի մասին, երբ անձը յուրացնում է հասարակական արժեքներ ու սոցիալական նորմեր, որոնք ընկալվում են որոշակի աղավաղումներով և աղճատումներով, ինչի արդյունքում խորանում և ամրապնդվում են ադդիկտիվ վարքային մոդելներն ու ռազմավարությունները, ինչը բացասական հետևանք է թողնում անձի ինքնադրսևորվման և ինքնառեալիզացիայի գործընթացներում: Հաշվի առնելով հիմնախնդրի արդիականությունը և կարևորությունը՝ մեր կողմից իրականացվել է ադդիկտիվ սոցիալականացման հոգեբանական գնահատման տեսամեթոդաբանական հիմքերի վերլուծություն: Ուսումնասիօրվել են հոգեբանական տարբեր մոտեցումներ, որոնք յուրովի մեկնաբանում են ադդիկտիվ սոցիալականացման էությունն ու առանձնահատկությունները: Հետազոտության արդյունքում ներկայացվում է ադդիկտիվ սոցիալականացման հոգեբանական գնահատման հեղինակային մեթոդաբանությունը, որը նպատակ ունի նորովի լուսաբանելու անձի սոցիալականացման ֆենոմենը ժամանակակից հասարակությունում, ինչը կարող է հիմք հանդիսանալ ադդիկտիվ սոցիալականացման մեթոդաբանության գործնական կիրառության համար:

Հեղինակի կենսագրությունը

Քրիստինե Պետրոսյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

հոգեբանության ամբիոնի հայցորդ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13