ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԵՐԸ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Հեղինակներ

  • Վարդան Քալանթարյան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-178

Բանալի բառեր-:

օտարերկրյա ուղղակի ներդրումներ, թվային տնտեսություն, ձեռնարկություն

Ամփոփում

Ժամանակակից տնտեսությունում ներդրումային գործունեությունը տնտեսական զարգացման, կառուցվածքային փոփոխությունների իրականացման և մրցակցության աճի հիմնական գործոններից մեկն է։ Աշխարհի երկրների զգալի մասը ձգտում է ներգրավել և խրախուսել օտարերկրյա ներդրումները՝ արտադրողական կարողությունների ամրապնդման և տնտեսության կայուն զարգացման նպատակով: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրողի համար ներդրման հիմնական  շարժառիթը ներդրում ընդունող ձեռնարկության հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատումն է՝ վերջինիս կառավարման վրա  նշանակալի  ազդեցություն ունենալու պայմանով, ինչպես նաև շահույթի մեծացումը, հարկերի կրճատումը,  ռիսկերի դիվերսիֆիկացումը և այլն։ Ներկայումս համաշխարհային շուկայում օտարերկրյա ուղղակի ներդրումների հիմնական սուբյեկտները միջազգային ընկերություններն ու ֆինանսական խմբերն են:

Սակայն, իրականում, միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներն չեն կարող երաշխավորել ազգային տնտեսության բարգավաճումը: Վերջիններս, որպես զարգացման գործիք, ունեն ինչպես իրենց առավելությունները, այնպես էլ թերությունները, ընդունող երկրում դրանք նպաստում են տնտեսական կայուն աճին միայն որոշակի պայմանների ապահովման պարագայում: Այս առումով՝ ընդունող երկրի կառավարությունը պատասխանատու է օտարերկրյա ուղղակի ներդրումների համար սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն այդ երկրում երկարաժամկետ տնտեսական աճին, այլ ոչ միայն օտարերկրյա ներդրողների շահույթի ապահովմանը: Հետևաբար, օտարերկրյա ուղղակի ներդրումների ազդեցությունն ընդունող երկրի վրա կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են՝ շուկա մուտք գործելու եղանակը, ուղղակի ներդրումների ֆինանսավորման աղբյուրները, վերջիններիս ազդեցությունն ընդունող երկրում գործող ընկերությունների գործունեության վրա և այլն:

Մյուս կողմից, անկախ օտարերկրյա ներդրումների ծավալից, վերջիններս կարող են նաև լիովին անօգուտ լինել և, հանգեցնել  երկրի բնական ռեսուսների անխնա վատնման և երկար տարիներով ազգաբնակչությանը արտաքին աշխարհից կախվածության։  Միայն ներդրողների և ընդունող երկրի համատեղ շահերի հավասարակշռված և կշռադատված  մոտեցմամբ է հնարավոր երաշխավորել օտարերկրյա ներդրումների արդյունավետ ներգրավումն ու օգտագործումը ի շահ երկրի տնտեսության բարգավաճման և ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման:

 

Հեղինակի կենսագրությունը

Վարդան Քալանթարյան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

տնտեսագիտության և կառավարման ամբիոնի հայցորդ

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13