ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՓԱՓՈՒԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Հեղինակներ

  • Lilit Manvelyan ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն
  • Gohar Grigoryan ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն
  • Կառոլինա Սահակյան ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն
  • ՅԱՆ ԲՈՀՄ Վերին Ավստրիայի Կրթության համալսարան

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-100

Բանալի բառեր-:

տեղահանված երիտասարդություն, փափուկ հմտություններ, մասնագիտական հմտություններ, հետպատերազմյան կրթություն, Հայաստան, դիմակայունություն, աշխատունակություն, տրանսֆորմատիվ ուսուցում, սոցիալական ինտեգրում, երիտասարդության հզորացում, ուսուցման գնահատում, հոգեսոցիալական աջակցություն, կայուն զարգացում

Ամփոփում

Սույն հոդվածը ներկայացնում է «Տեղահանված հայ երիտասարդների փափուկ և մասնագիտական հմտությունների զարգացում» նախագծի կառուցվածքը, , նրա իրականացման  և արդյունքների նկարագրությունը։ Հատուկ մշակված կրթական այս նախագիծը նպատակաուղղված էր հետպատերազմյան Հայաստանում կոնֆլիկտից տուժած երիտասարդների կարողությունների զարգացմանը։ 2020 թ․ Արցախյան պատերազմից հետո ընդհատվեց բազմաթիվ երիտասարդ հայերի կրթությունը, նրանք ենթարկվեցին սոցիալական մարգինալացման, նվազեցին նրանց մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կամ ունեցած հմտությունները կիրառելու հնարավորությունները - խնդիրներ, որոնք հաճախ անտեսվում են արտակարգ իրավիճակների արձագանքման շրջանակներում։ Նախագիծը, որը իրականացրել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, նպատակ ուներ լրացնել այդ բացը՝ զարգացնելով մասնակիցների փափուկ և մասնագիտական հմտությունները՝ հաղորդակցություն, քննադատական մտածողություն, ինքնակենսագրության կազմում և ժամանակի կառավարում։

Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է տեղահանված բնակչության, մասնավորապես երիտասարդության համար, որոնց երկարաժամկետ ինտեգրումն ու դիմակայունությունը կախված են ինչպես հոգեսոցիալական աջակցությունից, այնպես էլ աշխատունակության հմտությունների զարգացման հնարավորությունից, փափուկ և մասնագիտական հմտություններին ուղղված կրթական մոդելների ձևավորման հրատապ անհրաժեշտությամբ։ Նախագիծը հիմնված էր մարդկային կապիտալի տեսության, սոցիալական ինտեգրման տեսության, տրանսֆորմատիվ ուսուցման և դիմակայունության շրջանակի տեսական հիմքերի վրա։ Նախագծի գնահատումը իրականացվել է խառը մեթոդաբանությամբ՝ համատեղելով քանակական և որակական տվյալների վերլուծությունը։

Ուսումնասիրության հիմնական արդյունքները վկայում են մասնակիցների ինքնավստահության, գործնական հմտությունների և սոցիալական ներգրավվածության նկատելի աճի մասին։ Մասնակիցների շրջանում անցկացված հարցումներից պարզվեց, որ զգալիորեն զարգացել են նրանց մասնագիտական և փափուկ հմտությունները, իսկ դասընթացի ժամանակ ունեցած ուժեղ հուզական ապրումները նպաստել են ներհամայնքային կապերի ձևավորմանը և ամրապնդմանը։ Բացի այդ, նախագիծը ոգեշնչել է մասնակիցներին՝ իրականացնելու հետագա նախաձեռնություններ, ինչը վկայում է նախագծի կայունության և տեղայնացված լինելու մասին։ Այս արդյունքները ընդգծում են հետպատերազմյան կրթության մեջ համապարփակ, սովորողակենտրոն մոտեցումների և փափուկ հմտությունների ծրագրերի ներառման  կարևորությունը տեղահանված երիտասարդների վերականգնման ազգային ռազմավարությունների մեջ։

Հեղինակների կենսագրությունները

Lilit Manvelyan, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

 մասնագիտական անգլերեն լեզվի դասախոս

Gohar Grigoryan, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Կառոլինա Սահակյան, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն

 թուրքերեն լեզվի դասախոս

ՅԱՆ ԲՈՀՄ, Վերին Ավստրիայի Կրթության համալսարան

Համեմատական կրթության և միջազգային կրթական համակարգերի դոկտոր

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-10-13

Ինչպես մեջբերել

Manvelyan, L., Grigoryan, G., Սահակյան K., & ԲՈՀՄ J. (2025). ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ՝ ՓԱՓՈՒԿ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԵՏԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ՝ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ. ԿԱՃԱՌ / ԱԿԱԴԵՄԻԱ. ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ, (2), 100–117. https://doi.org/10.54503/2579-2903-2025.2-100