Տեխնիկական պահանջներ

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

Գիտակրթական միջազգային կենտրոն

«Կաճառ/ Ակադեմիա» հասարակագիտական պարբերականում

ոճի և ձևաչափի ցուցումներ

Երևան 2025

 

Հիմնական դրույթներ (Elsevier’s Standard Reference Styles փաստաթղթից)

Ընդհանուր.
Մատենագրական բոլոր հղումների ճշգրտությունն ապահովելու պատասխանատվությունը ամբողջությամբ հեղինակներինն է:

Տեքստային հղումներ.

Ապահովել, որ տեքստում հղված յուրաքանչյուր աղբյուր բերվի նաև օգտագործված գրականության ցանկում, և հակառակը: Համառոտագրում (abstract) հղված բոլոր աղբյուրները պետք է բերվեն ամբողջությամբ: Չհրատարակված արդյունքներ կամ անձնական հաղորդակցություն (նամակներ, հարցազրույցներ, ևն) չպետք է լինի գրականության ցանկում, բայց կարող է նշվել տեքստում: Աղբյուրի “in press” նշումով հղումը ենթադրում է, որ տվյալ աղբյուրը ընդունված է հրատարակման:

Համացանցի հղումներ.

Առնվազն պետք է տրվի ամբողջական URL-ը և վերջին մուտքի ամսաթիվը: Այլ տեղեկություններ, եթե հասանելի են (հեղինակի անուն, թողարկվելու տարի, ամսաթիվ, առաջնային աղբյուրներին հղումներ, և այլն), նույնպես պետք է տրվեն: Ցանկության դեպքում համացանցի հղումները կարող են բերվել առանձին (օգտագործված գրականության ցանկից հետո)՝ այլ գլխագրի ներքո, կամ կարող են ներառվել գրականության ցանկում: Համացանցի հղումներ են մամուլի հոդվածները, բլոգերը, համացանցային կայքերը և այլն:

Հոդվածի հեղինակին

Հոդվածը ներկայացնել Microsoft Office Word համակարգով:

Հոդվածն ընդունվում է էլեկտրոնային տարբերակով՝ https://katchar.sci.am հասցեով:

Հոդվածի կառուցվածքը

Հոդվածները պետք է պարունակեն առնվազն հետևյալ բաժինները՝

  • համառոտագիր (Abstract)` անգլերեն, հայերեն՝ 1-ական էջ,
  • բանալի բառեր (keywords)` չգերազանցել 6 բառը,
  • ներածություն (introduction),
  • տեսամեթոդական հիմքեր (theory and methodology),
  • ուսումնասիրության մեթոդներ (research methods),
  • ստացված արդյունքներ (results),
  • եզրակացություն (conclusions),
  • օգտագործված գրականության ցանկ (reference list)։

 

Տեքստի պահանջներ

  • Թղթի չափը՝ А4
  • Էջերի քանակը՝ 10-12
  • Տողերի միջև հեռավորությունը` 1.5
  • Լուսանցքները` 2․01 սմ բոլոր կողմերից
  • Տեքստի տառատեսակը` հայերենի համար` GHEA Grapalat, անգլերենի համար` Times New Roman
  • Տեքստի տառաչափը՝ 10.5
  • Տեքստում տողադարձ չօգտագործել:

 

Տառաշարի ձևաչափերը (տառի չափը և ոճը)

  • Վերնագիրը, հեղինակի անունը, ազգանունը՝ 11, ԳԼԽԱԳԻՐ, թավ:
  • Հեղինակի/ հեղինակների զբաղեցրած պաշտոնը, աշխատավայրը, գիտական աստիճանը և կոչումը (պարտադիր)՝ 10, ոչ թավ:
  • Ամփոփումները՝ 10, ոչ թավ (օգտագործել միայն «Համառոտագիր», ՛՛Abstract՛՛գլխանունները՝ թավ):
  • Բանալի բառերը (չգերազանցել 6 բառը)՝ 10, ոչ թավ (սկսել թվարկումը «Բանալի բառեր», ՛՛Keywords՛՛բառերով՝ թավ):
  • Ենթավերնագրերը՝ 10.5, թավ, ոչ գլխագիր:

 

Հղումների ոճը

 

Օգտագործել APA 7th edition ոճը:

Մանրամասները՝ «APA style» բաժնում:

APA style

Պաշտոնական աղբյուրը՝ Publication Manual of the American Psychological Association, 7th Edition, ISBN: 978-1-4338-3218-5

Օգտակար ռեսուրս է` Purdue Online Writing Lab: Այստեղից են վերցված օրինակները և հիմնական մեթոդները:
https://owl.purdue.edu/owl/research_and_citation/apa_style/apa_formatting_and_style_guide/in_text_citations_the_basics.html

APA տեքստային հղման հիմունքներ

APA ձևաչափը թույլատրում է հեղինակ-տարեթիվ մեթոդը տեքստային հղումներում: Այսինքն՝ տեքստում պետք է դրվի աղբյուրի հեղինակի ազգանունը և աղբյուրի հրատարակման տարեթիվը՝ փակագծերում, անջատված ստորակետով,

օրինակ՝ (Jones, 1998)։

Երկու հեղինակի դեպքում հեղինակները անջատվում են ամպերսանդով (&),

            օրինակ՝ (Wegener & Petty, 1994)։

Երեք և ավել հեղինակների դեպքում նշվում է միայն առաջինի ազգանունը և “et al.” (չմոռանալ կետը):

            օրինակ՝ (Kernis et al., 1993)։

Երբ փակագծային հղումը պահանջում է զետեղել երկու և ավել աշխատություն, դրանք հերթագայվում են ինչպես գրականության ցանկում (այբբենական կարգով) և անջատվում կետ-ստորակետով (;),

            օրինակ՝ (Berndt, 2002; Harlow, 1983)։

Եթե հիշատակվում է ինչ-որ աշխատության միտք, բայց նյութը ուղիղ կերպով չի մեջբերվում, կամ եթե հիշատակվում է ընդհանուր աշխատությունը, ապա տեքստային հղման մեջ պետք է միայն ցուցադրել հեղինակի ազգանունն ու թողարկման տարեթիվը՝ առանց էջի:

Եթե ուղիղ մեջբերում է արվում աշխատությունից, ապա փակագծային հղման վերջում դրվում է էջի համարը: Մեկ էջի դեպքում էջի համարից առաջ օգտագործվում է “p.” հապավումը, մեկից ավել էջերի դեպքում՝ “pp.” (չմոռանալ կետը): Էջերի միջակայք նշելու համար օգտագործվում է անջատման գիծ (–), ոչ թե միության գծիկ (-): Անջատման գիծ կարելի է ստանալ սեղմած պահելով Alt ստեղնը և թվանշանների ստեղնաշարի վրա հավաքելով 0150: Անջատման գիծը կհայտնվի Alt ստեղնը թողնելուն պես: Էջանշման սկիզբը անջատել թողարկման տարեթվից ստորակետով:
Հղումների օրինակ՝ (Jones, 1998, p. 199) կամ (Jones, 1998, pp. 199–201):

Ամեն աղբյուրի համար հոդվածի վերջում՝ գրականության ցանկում, պետք է տեղադրվի մեկական համապատասխանող ամբողջական հղում: Անկախ հղման ձևից՝ տեքստում հղված բոլոր աղբյուրները պետք է տեղադրվեն գրականության ցանկում, որը APA ձևաչափում կոչվում է References:

Տեքստային հղումներում մեծատառերը, շեղատառը

Հոդվածի մեջ անգլերեն աղբյուրի վերնագիր նշելիս մեծատառով են գրվում վերնագրի բոլոր գոյականներն ու երեք տառից երկար բառերը, ինչպես՝ Permanence and Change: Մեծատառ են գրվում նաև այն կարճ բառերը, որոնք բայ են, ածական, դերանուն կամ մակբայ. Writing New Media, There Is Nothing Left to Lose: Այս ոճը կոչվում է title case capitalization, որը հակադրվում է ստանդարտ նախադասության մեծատառի կանոններին՝ sentence case capitalization:

Վերնագրերում միության գծիկով բաղադրյալ բառերի երկու մասն էլ մեծատառ է գրվում. Natural-Born Cyborgs:

Գծիկից կամ երկակետից հետո առաջին բառը մեծատառ է գրվում. “Defining Film Rhetoric: The Case of Hitchcock’s Vertigo”:

Եթե գրականության ցանկում (references) աշխատության վերնագիրը շեղատառ է, ապա տեքստում հիշատակելուց դնել շեղատառ և օգտագործել title case capitalization. The Closing of the American Mind; The Wizard of Oz; Friends:

Եթե գրականության ցանկում (references) աշխատության վերնագիրը շեղատառ չէ, ապա տեքստում հիշատակելուց օգտագործել կրկնակի մեջբերման նշաններ (“ ”) և title case capitalization (նույնիսկ եթե գրականության ցանկում դրված է sentence case-ով). “Multimedia Narration: Constructing Possible Worlds;” “The One Where Chandler Can’t Cry”:

Կարճ մեջբերումներ

Ուղիղ մեջբերման դեպքում պետք է փակագծային հղման մեջ ներառել հեղինակի ազգանունը, աշխատության հրատարակման տարեթիվը և էջի համարը: Էջի համարից առաջ գրվում է “p.”, էջերի միջակայքի համար՝ “pp.”, էջերը՝ անջատման գծով:

Հեղինակի ազգանունը մեջբերմանը նախորդող նախադասության մեջ նշելիս դրան հաջորդում է միայն տարեթիվը՝ փակագծերում, այնուհետև մեջբերումից հետո տեղադրվում է էջանշումը՝ կրկին փակագծերում:

According to Jones (1998), "students often had difficulty using APA style, especially when it was their first time" (p. 199).

Jones (1998) found "students often had difficulty using APA style" (p. 199); what implications does this have for teachers?

 

Եթե հեղինակի անունը չի նշվում տեքստում, այն տեղադրվում է մեջբերումից հետո՝ տարեթվի և էջանշման հետ, փակագծերում:

She stated, "students often had difficulty using APA style" (Jones, 1998, p. 199), but she did not offer an explanation as to why.

Երկար մեջբերումներ

40 և ավել բառ պարունակող մեջբերումները դրվում են առանձին բլոկում՝ նոր տողից, առանց մեջբերման չակերտների, ձախ լուսանցքից 1/2 inch (1.27 սանտիմենտր) հեռավորության վրա, ինչպես նոր պարբերությունը: Եթե մեջբերման մեջ նոր պարբերություն է սկսվում, այն նույնպես հեռացվում է նոր լուսանցքից 1/2 inch: Դատարկ տող չի ավելացվում մեջբերումից առաջ կամ հետո: Փակագծային հղումը դրվում է վերջին կետադրական նշանից հետո:

Օրինակ.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum. Jones’s (1998) study found the following:

Students often had difficulty using APA style, especially when it was their first time citing sources. This difficulty could be attributed to the fact that many students failed to purchase a style manual or ask their teacher for help. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum. (p. 199)

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua. Ut enim ad minim veniam, quis nostrud exercitation ullamco laboris nisi ut aliquip ex ea commodo consequat. Duis aute irure dolor in reprehenderit in voluptate velit esse cillum dolore eu fugiat nulla pariatur. Excepteur sint occaecat cupidatat non proident, sunt in culpa qui officia deserunt mollit anim id est laborum.

Մեջբերումներ՝ էջ չունեցող աղբյուրներից

Ուղիղ մեջբերումները այնպիսի աղբյուրներից, որոնք չունեն տարբերակված էջեր, օգտագործում են այլ տրամաբանական մասնիկներ: Կարելի է նշել պարբերությունը, գլուխը, հատվածի համարը, պատկերի համարը, և այլն:

Jones (1998) found a variety of causes for student dissatisfaction with prevailing citation practices (paras. 4–5).

A meta-analysis of available literature (Jones, 1998) revealed inconsistency across large-scale studies of student learning (Table 3).

 

Ամփոփումներ կամ բառադարձումներ

Աղբյուրի միտքը ամփոփելիս, բառադարձելիս, սեփական բառերով ներկայացնելիս պահանջվում է նշել միայն հեղինակի ազգանունն ու տարեթիվը, չի պահանջվում նշել էջի համարը: Մեծ աղբյուրների դեպքում, սակայն, խրախուսվում է նշել նաև էջը, որպեսզի ընթերցողին հարմար լինի գտնել տեղեկությունը:

According to Jones (1998), APA style is a difficult citation format for first-time learners.

APA style is a difficult citation format for first-time learners (Jones, 1998, p. 199).

 

APA գրականության ցանկում հղումների ընդհանուր հիմունքներ

Գրականության ցանկը APA ձևաչափում պետք է սկսվի նոր էջից և անվանվի References: Այն տեղադրվում է հոդվածի վերջում և պարունակում է բոլոր աղբյուրները, որոնք հղված են եղել տեքստում: Նմանապես՝ գրականության ցանկում զետեղված բոլոր աղբյուրները պետք է պարունակվեն տեքստում՝ հղված լինելով առնվազն մեկ անգամ:

References անվանումը պետք է լինի թավ և տեղադրված լինի մեջտեղում: Չի կարելի օգտագործել չակերտներ կամ ընգծել:

Յուրաքանչյուր աղբյուրի համար երկրորդ և հետագա տողերը հեռացվում են լուսանցքից 1/2 inch:

Բոլոր հեղինակների անունները շրջվում են (սկզբում գրվում է ազգանունը):

Հեղինակի առաջին և երկրորդ անունների միայն առաջին տառն է գրվում: Օրինակ՝ Jane Marie Smith հեղինակը կնշվի Smith, J. M.։

Եթե աշխատությունն ունի 20-ը ներառյալ հեղինակ, նշվում են բոլորի ազգանուններն ու անվան/երկրորդ անվան առաջին տառերը: Հեղինակներն իրարից անջատվում են ստորակետով: Վերջին հեղինակից առաջ դրվում է ամպերսանդ (&): Եթե հեղինակների թիվը 21 կամ ավել է, 19-րդ հեղինակից հետո դրվում են կախման կետեր (…), այնուհետև տրվում է վերջին հեղինակի անունը:

Գրականության ցանկը լինում է այբբենական կարգով՝ ըստ ամեն աղբյուրի առաջին հեղինակի ազգանվան:

Նույն հեղինակից մեկից ավել աղբյուր լինելու դեպքում, կամ նույնանուն հեղինակների դեպքում, նշել ժամանակագրական կարգով, ամենավաղից ամենավերջինը:

Գրքերի, գլուխների, հոդվածների, զեկույցների, համացանցային կայքերի կամ այլ աղբյուրների վերնագրեր նշելիս մեծատառ են գրվում միայն աղբյուրի վերնագրի առաջին բառը, ենթավերնագրի առաջին բառը, երկակետից կամ գծիկից հետո եկող առաջին բառը, և հատուկ անունները: Ակադեմիական պարբերականների վերնագրերը ենթարկվում են առանձին կանոնների:

Երկար աշխատությունների վերնագրերը գրվում են շեղատառ (գրքեր, ամսագրեր, հավաքածուներ):

Չօգտագործել շեղատառ, չընդգծել, չդնել չակերտներ կարճ աշխատությունների դեպքում (գրքերի գլուխներ, հավաքածուներում հոդվածներ)։

Ակադեմիական պարբերականներում հոդվածների հղման հիմունքներ

  • Բերել պարբերականի վերնագիրն ամբողջությամբ:
  • Պարբերականների վերնագրերը գրել շեղատառ:
  • Պահպանել ցանկացած անսովոր կետադրություն կամ ձևաչափ պարբերականի վերնագրում,

օրինակ՝ օգտագործել PhiloSOPHIA, ոչ թե Philosophia: Կամ՝ Past & Present, ոչ թե Past and Present:

  • Մեծատառով գրել բոլոր հիմնական բառերը պարբերականի վերնագրում:
  • Պարբերականների հոդվածներում, մեծատառով գրել հոդվածի վերնագրի և ենթավերնագրի առաջին բառը, ինչպես նաև երկակետից կամ գծիկից հետո եկող առաջին բառը և հատուկ անունները:
  • Չօգտագործել շեղատառ և չընդգծել հոդվածի վերնագիրը:
  • Չօգտագործել չակերտներ հոդվածի վերնագրի համար,

օրինակ՝ “The eclipse of listening” վերնագրով հոդվածը, որը թողարկվել է “The New Criterion” վերնագրով պարբերականում, կներկայացվի այսպես՝

Scruton, R. (1996). The eclipse of listening. The New Criterion, 15(3), 5–13.

Այսպիսով՝ գրականության ցանկում հղման հիմնական ձևը հետևյալն է.

Author, A. A., Author, B. B., & Author, C. C. (Year). Title of article. Title of Periodical, volume number(issue number), pages. https://doi.org/xx.xxx/yyyy։

Այս նմուշում կետադրությունը, փակագծերը, և տեքստի ձևաչափը հուշում են իրական պատկերը։

Հեղինակների ազգանունը անջատվում է անունից ստորակետով: Հեղինակներն իրարից անջատվում են ստորակետով: Վերջին հեղինակից առաջ դրվում է ամպերսանդ: Տարեթիվը՝ փակագծերում, այնուհետև՝ կետ: Հոդվածի վերնագիրը՝ առանց շեղատառի, ընգծման կամ չակերտների, sentence case ոճով, այնուհետև՝ կետ: Պարբերականի վերնագիրը՝ շեղատառ, Title Case ոճով, ստորակետ, հատորի համարը՝ շեղատառ, դրան կպած փակագծերում՝ թողարկման համարը, ստորակետ, էջերը, կետ: DOI հասցեն։

Հիշել, որ volume number-ն ու փակագծային issue number-ը ոչնչով անջատված չեն, նույնիսկ բացատով․ դրանք կպած են իրար:

Օրինակ՝

Baniya, S., & Weech, S. (2019). Data and experience design: Negotiating community-oriented digital research with service-learning. Purdue Journal of Service-Learning and International Engagement, 6(1), 11–16. https://doi.org/10.5703/1288284316979

Եթե DOI հասանելի չէ, օգտագործել URL: Շատ համացանցային կայքեր տրամադրում են հոդվածի URL-ի կարճ տարբերակը:

Օրինակ՝

Denny, H., Nordlof, J., & Salem, L. (2018). "Tell me exactly what it was that I was doing that was so bad": Understanding the needs and expectations of working-class students in writing centers. Writing Center Journal, 37(1), 67–98. https://www.jstor.org/stable/26537363

Ուշադրություն դարձնել, որ վերը բերված օրինակում հոդվածի վերնագիրը ուղիղ խոսքի մեջբերում է, և այդ է պատճառը, որ ունի չակերտներ: Հոդվածների վերնագրերը սովորաբար չակերտներ չեն պահանջում: