Հրավիրում ենք հեղինակների

«Կաճառ» գիտական պարբերականի հարգարժա՛ն հեղինակներ
«Կաճառ» գիտական պարբերականի խմբագրակազմը հրավիրում է կրթության և գիտության հիմնախնդիրներով մտահոգ հեղինակների՝ տպագրելու իրենց գիտական հոդվածները:
Խմբագրակազմն ընդունում է միայն նախկինում չհրատարակված բարձրորակ գիտական հոդվածներ՝ բացառապես անգլերենով: Հոդվածի ամփոփումները յուրաքանչյուր լեզվով (անգլերեն, հայերեն, ռուսերեն) անհրաժեշտ է ներկայացնել մեկական էջի սահմաններում:
Ներկայացվող գիտական հոդվածը պետք է լինի արդիական, ունենա նորույթ, արտացոլի առաջադրված խնդիրը, հետազոտության մեթոդներն ու գործիքակազմը, նկարագրի հետազոտության հիմնական արդյունքները և եզրահանգումները, ինչպես նաև համապատասխանի հրատարակվելիք հոդվածների նկատմամբ առաջադրված տեխնիկական պահանջներին և ձևավորման սահմանված կանոններին:
Ձեռագիր աշխատանքներն ընդունվում են ամբողջ տարվա ընթացքում և հրատարակվում են ըստ ընդհանուր հերթականության: Ներկայացված բոլոր աշխատանքերը գրախոսվում են:
Խմբագրական խորհուրդն իրավասու է մերժել ներկայացված հոդվածը հեղինակի կողմից հրատարակչական էթիկայի խախտման դեպքում:
Գիտական հոդվածի տեքստը, նկարները և այլ նյութերը պետք է ուղարկել խմբագրություն էլեկտրոնային տարբերակով՝ Microsoft Office Word ծրագրով, հանդեսի խմբագրակազմի էլեկտրոնային հասցեին` katchar@isec.am.
Հեղինակները պատասխանատու են տրամադրված տեղեկատվության ճշգրտության համար: