ISSN 2579-2903
Գլխավոր խմբագիր
Նաիրա Հակոբյան
Հ.գ.դ., պրոֆ., Երևան, Հայաստան
Գրախոսման կարգը և տպագրման պայմանները
● Ձեռագիր աշխատանքը գրախոսության հանձնարարում և հաստատում է խմբագրակազմը:
● Ձեռագիր աշխատանքի նախնական դիտարկման ընթացքում ստուգվում է դրա համապատասխանությունը ժողովածուի թեմատիկային և ձևական պահանջներին:
● Թեմատիկային չհամապատասխանելու դեպքում ձեռագիր աշխատանքը գրախոսության չի հանձնարարվում,ինչի մասին տեղեկացվում է հեղինակը:
● Գրախոսն ընտրվում է խմբագրակազմից (ներքին գրախոսություն) կամ այն տրվում է անկախ փորձագետի (արտաքին գրախոսություն):
● Գրախոսության գործընթացն անանուն է և′ գրախոսի, և′ հեղինակի համար:
● Գրախոսության արդյունքում ձեռագիրը կարող է մերժվել, վերադարձվել հեղինակին` լրամշակման, ընդունվել հրատարակության:
Գրախոսությունը ներառում է.
● աշխատանքի բովանդակության և ժողովածուում դրա հրատարակության հնարավորության գնահատական,
● մեթոդաբանության և գործիքակազմի սխալների (դրանց առկայության դեպքում) թվարկում,
● տեքստը լրամշակելու առաջարկներ:
Գրախոսի բացասական եզրակացության դեպքում ձեռագիր աշխատանքը դիտարկվում է խմբագրակազմի նիստում, որտեղ ընդունվում է որոշում կա′մ հոդվածի մերժման, կա′մ անկախ փորձագետից լրացուցիչ գրախոսություն ստանալու անհրաժեշտության մասին: Հեղինակը տեղեկացվում է վերջնական որոշման մասին:
● Ձեռագիր աշխատանքի հրատարակության և համարի բովանդակության վերջնական հաստատման որոշումը կայացվում է խմբագրակազմի նիստի ժամանակ:
● Ձեռագիր աշխատանքների գրախոսությունը և հաստատումը տևում է 1-1,5 ամիս, որից հետո դրանք հրատարակվում են ըստ հերթականության:
● Խմբագրակազմը կարող է ընդունել որոշում հոդվածի արտահերթ հրատարակելու մասին:
● Ձեռագիր աշխատանքը հրատարակության նախապատրաստելը ենթադրում է խմբագրակազմի կողմից տեքստի համապատասխանեցում ժողովածուի շրջանակներում պահանջվող խմբագրական չափանիշներին:
● Խմբագրական ուղղումները չեն համաձայնեցվում հեղինակների հետ:
● Հոդվածների տպագրությունն անվճար է:
Ձեռագիր աշխատանքը չի վերադարձվում հեղինակին: